«Բոլոր ոլորտներում համակարգային ճգնաժամ է, ֆուտբոլում ո՞նց կարող են հաղթանակներ լինել»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլոր ոլորտներում համակարգային ճգնաժամ է, ֆուտբոլում ո՞նց կարող են հաղթանակներ լինել․ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նորից պարտություն կրեց։ Դրանք վաղուց արդեն օրինաչափ են դառել։ Հայաստանում բոլոր ոլորտներում կառավարման խոր, համապարփակ ճգնաժամ է, որից ժողովուրդջանի ուշադրությունը շեղում են զանազան ֆեստիվառներով, վարչաբենդով, Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքով, գաթայի տոնով և այլնով։ Որևէ բնագավառում չկա բարձր պաշտոնյաների աշխատանքի օբյեկտիվ գնահատում, իրենց ոլորտները ձախողած մեծ պաշտոնյաները վատ աշխատանքի, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանին անվերապահ ծառայելու համար պետբյուջեից միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստանում։ Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար ռազմավարարական ծրագիր է պետք ընդունել ու իրականացնել։ Այդ ծրագրում մեծ տեղ կտրվի ֆուտբոլի զարգացմանը պետության ֆինանսական աջակցությանը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը (հատկապես՝ մարզերում), հայկական ֆուտբոլից կոռուպցիայի վերացմանը, մարզչական, մրցավարական բանիմաց կադրերի ձևավորմանը և այլն։ Ներկա իշխանության օրոք նման ծրագիր չի կարող ընդունվել, իրականացվել։ Ուստի մեր ընտրանու, թիմերի պարտությունները շարունակվելու են»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Եղիշե Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին (տեսանյութ)
13006.10.2026, 23:06
Եվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում է
19005.10.2026, 22:12
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան հաղթել է աշխարհի առաջին ռակետին
20604.10.2026, 20:30
Հայաստանի Մ-20 երիտասարդական հավաքականը տարավ առաջին հաղթանակը (տեսանյութ)
17004.10.2026, 18:36
«Ֆուտբոլն աստիճանաբար նետվում է «բախտներս չբերեցի» դաշտ»․ Հակոբ Բադալյան
19003.10.2026, 16:36
«Բոլոր ոլորտներում համակարգային ճգնաժամ է, ֆուտբոլում ո՞նց կարող են հաղթանակներ լինել»․ Ոսկան Սարգսյան
15803.10.2026, 14:06
