«Իրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից»․ Փեզեշքիան
551
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2026 թ., 09:12
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու դեպքում Թեհրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանի պաշարներից։ «Այո՛։ Միջազգային իրավունքի շրջանակներում և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հիման վրա մենք կկատարենք այն բոլոր պահանջները, որոնք բխում են գործող նորմերից։ Մենք բանակցություններ էինք վարում և պատրաստ էինք զգալիորեն կրճատել այդ նյութի պաշարները, նոսրացնել այն»,- պատասխանելով Fox News-ի հաղորդավարի հարցին՝ ասել է Իրանի նախագահը։ Նա նաև նշել է, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ստեղծել. «Բոլորովին ոչ։ Ինչպես բազմիցս հայտարարել է մեր հարգարժան գերագույն առաջնորդը, որը նահատակվել է, դա հակասում է կրոնական պատվիրաններին։ Զանգվածային ոչնչացման զենք ունենալն անօրինական է»: |

«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
4909:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
4909:42
«Ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացն ուղեկցվելու է բռնությունների և կալանավորումների ալիքով»․ Տիգրան Աբրահամյան
5609:36
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
8709:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
7409:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
5209:06
