Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ.

«Շատ դրույթների մասին չենք խոսել ժողովրդի հետ, բայց տարուց ավելի այդ պրոցեսը գնացել է». Ալեն Սիմոնյան

81
Այսօր, 13:36
«Շատ դրույթների մասին չենք խոսել ժողովրդի հետ, բայց տարուց ավելի այդ պրոցեսը գնացել է». Ալեն Սիմոնյան

«Եկեղեցու մասով Կառավարությունը զեկույց է հրապարակել: Այսինքն՝ նպատակը շարունակում է մնալ Կաթողիկոսի հեռացումը. ինչպե՞ս»,- ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց նրան: Սիմոնյանը նշեց, որ դեռ չի ծանոթացել հրապարակված զեկույցին:

Իսկ թե ինչպես պետք է Նիկոլ Փաշինյանի ասած «օրենսդրական փոփոխությունները հանգեցնեն կաթողիկոսի հեռացմանը» հարցին, Սիմոնյանը պատասխանեց. «Բացի վարչությունում քննարկելուց, դուք ականատես եղաք, որ Կտրիճ Ներսիսյանի հեռացման հարցը մեծ աջակցություն գտավ նաև ժողովրդի մոտ։ Վաղարշապատ համայնքում Կտրիճ Ներսիսյանին ներկայացնող քաղաքական թևը պարտվեց, հետագայում էլ ամբողջ հանրապետությունով պարտվեց։ Վարչությունը հայ ժողովրդի կամքի արտացոլման մի մասն է։ ՀՀ ժողովրդի մեծամասնությունը, քվեարկելով ՔՊ-ին, ասաց, որ ինքը Կտրիճ Ներսիսյանն է, ոչ թե կաթողիկոս»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ քարոզարշավի ժամանակ հասարակությանը եկեղեցու բարեփոխման մասին չէին ներկայացնում, Ալեն Սիմոնյանը ասաց. «Մենք շատ դրույթների մասին չենք խոսել ժողովրդի հետ, բայց ակնհայտ էր, որ տարուց ավել այդ պրոցեսը գնացել է»:

«Շատ դրույթների մասին չենք խոսել ժողովրդի հետ, բայց տարուց ավել այդ պրոցեսը գնացել է». Ալեն Սիմոնյան