Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ վերջին հայտարարություններից հետո դատավորների շրջանում լարվածություն է նկատվում։ Մեր տեղեկություններով՝ դատավորները ներքին զրույցներում մտահոգություն են հայտնել, որ իրենց աշխատասենյակներում կարող է ներքին ու արտաքին դիտարկում իրականացվել, իսկ դատարանների շենքերի հարակից տարածքները՝ տեսանկարահանվել։ Մեր փոխանցմամբ՝ իրավիճակն այն աստիճանի է հասել, որ որոշ դատավորներ միմյանց հետ զգայուն հարցեր քննարկելիս անձնական հեռախոսները թողնում են աշխատասենյակում, հեռանում դատարանի տարածքից և միայն դրանից հետո զրուցում։ Ավելին՝ մեր տեղեկություններով՝ դատավորներից ոմանք դատարանի շենքում սահմանափակել են անգամ մտերիմների ու ընտանիքի անդամների հետ հեռախոսային խոսակցությունները՝ մտավախություն ունենալով, որ դրանք էլ կարող են գաղտնալսվել։ Փաստացի դատական համակարգում այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, որ դատավորներն արդեն զգուշանում են ոչ միայն հրապարակային դիրքորոշում արտահայտելուց, այլև միմյանց հետ մասնավոր զրույցներից»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
