«Եվրոպային կարտոֆիլի պակաս է սպառնում»․ #FT
![]() Եվրոպան կբախվի կարտոֆիլի պակասի և դրա գների աճի՝ ամռանը գրանցված շոգի ալիքներից հետո, որոնք, ըստ վերլուծության, հանգեցրել են բերքի գրեթե 7 միլիոն տոննայի կորստի։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում կատարելով Energy and Climate Intelligence Unit (ECIU) ոչ առևտրային կազմակերպության կանխատեսմանը։ «Վերլուծության համաձայն՝ ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով գրանցվել է մոտ 3,1 միլիոն տոննա կարտոֆիլի կորուստ՝ 400-ից 620 միլիոն եվրո արժեքով։ Դրան գումարվում է մոտ 3,6 միլիոն տոննա կարտոֆիլ, որը այս տարի ընդհանրապես չի աճեցվել՝ 2025 թվականի ռեկորդային բերքից հետո»,— գրում է թերթը։ Այսպես, ECIU-ի կանխատեսմամբ՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդերլանդներում՝ Եվրոպայի կարտոֆիլի արտադրության հիմնական երկրներում, բերքը կարող է անցյալ տարվա ռեկորդային 27,3 միլիոն տոննայից այս տարի նվազել մինչև 19,5-20,5 միլիոն տոննա։ Եթե այս գնահատականները հաստատվեն, ապա ընդամենը մեկ տարվա ընթացքում Եվրոպան կանցնի աճեցված կարտոֆիլի ռեկորդային առավելագույնից ռեկորդային նվազագույնի։ Ինչպես նշում է Financial Times-ը, անցյալ տարի առաջարկի ավելցուկը Բելգիայում կարտոֆիլի հենանիշային գինը գրեթե զրոյական մակարդակի էր հասցրել։ Այդ ժամանակ ֆերմերները չիրացված կարտոֆիլը դեն էին նետում, անվճար բաժանում, այրում կամ կերակրում անասուններին։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
