Հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ն դարձավ առաջին հայկական ակումբը, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին
![]() Այսօր՝ օգոստոսի 27-ին, Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Երևանի ժամանակով 20:00-ին հյուրընկալեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։ Հանդիպումը մեկնարկեց Երևանի ժամանակով 20:00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի (1-1) հաշվով։ Հանդիպման ավելացված ժամանակում մեր թիմը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որը սակայն առաջին փորձից չիրացրեց Բալանտան։ Սակայն հարվածը կրկնելու իրավունք ստացավ մեր թիմը, որն արդեն անվրեպ իրացրեց Լիման։ 1-0 հաշվով երևանյան թիմը հաղթեց հանդիպումն ու ընդհանուր դիմակայությունը։ «Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվրոգավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
