«Նիկոլ Փաշինյանի նպատակը մեկն է` Տիգրանաշենն էլ տանք, պրծնենք, մենք այստեղ ֆեստիվառներ անենք». Արթուր Խաչատրյան
![]() ԱԺ-ի միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանւ տարածքի մասին այսօր ասված հայտարարություններին, տարակուսեց. «Չգիտեմ՝ ինչու է Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցրել սինոպտիկի պարտավորություններ և Կասպից ծովի՝ բարձրանալու և նվազելու մասին է խոսում։ Այսօր Կասպից ծովը նվազում է, հետո՞ ինչ։ Եվ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն այլ խնդիր չունի, քան Ադրբեջանի տարածքի փոփոխությունների մասին խոսե՞լը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են, որ ինքը հայ ազգի, հայ ժողովրդի շահերի հետ որևէ առնչություն չունի»: Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը դարձյալ ադրբեջանական անունով Քյարքի անվանեց՝ պնդելով, թե այն «Հայաստանի տարածք չէ»։ Ի պատասխան Արթուր Խաչատրյանն ասաց․ «Տիգրանաշենը ՀՀ-ի համար ունի կենսական նշանակություն։ Հասկանում եք, չէ՞, եթե ադրբեջանցիները գան ու Տիգրանաշենում ռազմական բազա դնեն, ի՞նչ է տեղի ունենալու։ Եթե հանկարծ ռազմական հենասյուն հայտնվի ՀՀ մեջտեղում, ի՞նչ է լինելու ՀՀ-ի հետԼ Այն Քյարքի անվանելով ինքը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն այդ տարածքի վրա։ ՀՀ-ի կենտրոնում ադրբեջանական տարածքը կենսական ռիսկ է։ Նիկոլ Փաշինյանի միակ նպատակն է՝ տանք, պրծնենք, Ադրբեջանի հետ հարցերը լուծենք, իրենց բարեգթության վրա հույս դնենք, մենք էլ այստեղ ֆեստիվառներ անենք։ Մենք ասում ենք՝ չի եղել աշխարհում մի դեպք, երբ դիմացինի բարեգթությունը երաշխավորում է քո խաղաղությունը»։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
