«Քարտեզներ կան, որոնցով Քյարքին, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարանը Հայաստանի տարածք չեն». Նիկոլ Փաշինյան
![]() «Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում: Այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չէ, և Յուխարի Ասկիպարանը Հայաստանի տարածք չէ: Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»,- այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը: «Այսօր տարածքներ կան, որ այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ, դրանք բոլորիս հայտնի իրադրություններն են․․․ Մեր ընկալումը այն է, որ այս հարցը կա և պետք է լուծվի։ արդյո՞ք կա տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով, ոչ, չկա այդպիսի տարբերակ, դա անցյալի ու փակված էջ է: Այդ հարցերը պետք է լուծել այնպես, որ մարդկանց ու երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում այդ տարածքներում ապրող բնակիչների համար․․․ Սահմանազատման պրոցեսների արդյունքում Հայաստանի տարածքը պետք է լինի 29,743 քառակուսի կիլոմետր»,- ընդգծեց Փաշինյանը: |

«ՔՊ-ականները նույնիսկ կյանքի և շախմատի օրենքներն են փոխել»․ Կարեն Հեքիմյան
8203:06
«Սրանք լոկ բառեր չեն, այլ տարածքային նկրտումներ ՀՀ-ի նկատմամբ»․ Թաթուլ Հակոբյան
11602:06
«Հանրությունը ստանում է ամենավտանգավոր ուղերձը, այն է՝ արտոնյալների համար բռնությունը լեգիտիմ է»․ Զառա Հովհաննիսյան
10501:06
«Փաշինյանին զգուշացնում են՝ վեշերդ մանրից հավաքի՛ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10000:48
«Չեն ցանկանում հեռանալ, քանի որ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն»․ Ոսկան Սարգսյան
11400:42
Եվրոհանձնաժողովը հաստատել է 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը
13000:31
