Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.

«Կեցցե մոլից մոլ Հայաստանը»․ Արեգ Սավգուլյան

82
Այսօր, 16:12
«Կեցցե մոլից մոլ Հայաստանը»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքացիները այսուհետ անձնագրերը ստանալու են մոլերում, որովհետև հասարակության մեծամասնությունը հաճախում է այնտեղ ըստ ՆՓ-ի։
Պիլոտային ծրագրի շրջանակներում շուտով բուհական ընդունելության քննությունները, նախնական զինվորական պատրաստությունը, ևս կանցկացվեն մոլերում։ Ամուսնության ծննդյան, մահվան, անշարժ գույքի սեփականության վկայականները, դիպլոմները, զանազան օլիմպիադաներին շահած մրցանակները ևս կարող եք ձեռք բերել մոլերից։ Մոլերը կունենան նաև դատարաններ, բուժկետեր, աղոթատեղիներ, կրեմատորիաներ և մերսման սրահներ։ Ամեն ինչ ԻՀ-ի բարեկեցիկ սաների համար։
4-րդ հանրապետության սահմանադրության 1-ին հոդվածում նշված է, որ «Երեխաները պարտավոր են մեծանալ միայն մոլերում»։
Հ.Գ. Կեցցե մոլից մոլ Հայաստանը»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան