Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանն ամրանում է օկուպացված Սև լճի հատվածում»․ Գագիկ Համբարյան

86
Այսօր, 22:18
«Ադրբեջանն ամրանում է օկուպացված Սև լճի հատվածում»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանն ամրանում է օկուպացված Սև լճի հատվածում։
Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, թե իբր սահմանազատման և սահմանագծման արդյունքում Ադրբեջանի կողմից գրավված Հայաստանի տարածքները հետ են վերադարձվելու, արբանյակային լուսանկարները հակառակն են փաստում. 2024 թ֊ին և հիմա արված լուսանկարները փաստում են, որ Ադրբեջանը նոր ճանապարհներ և ամրություններ է կառուցել Սև լճի հատվածում... Այսպիսի աշխատանքներ տանողը երբեք այդ տարածքները հետ չի վերադարձնի։ Ասել եմ ու կրկնում եմ՝ Բաքուն ԵՐԲԵՔ դուրս չի գա Նիկոլի կողմից ապօրինի իրենց
նվիրված կամ իրենց կողմից գրավված
որևէ տարածքից»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան