«Բաքուն ցանկանում է, որ մեր ձեռքով լուծարենք «հայկական պետականության» թշվառ կռճոնները, որ մնացել են Նիկոլի օրոք»․ Հայկ Դեմոյան
75
Այսօր, 21:54
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղեցույց անմեղսունակների համար Նրանք, ովքեր շարունակաբար խոսում են Անկախության հռչակագրի ու իրենց պատկերացրած պետականությանը դրա բովանդակության անհամապատասխանելիության մասին, պարզունակ հանցագործներ չեն. այդպիսիներն ու նրանց թեզերը տարածող վճարովի բանսարկուները գիտակցաբար հանդես են գալիս որպես անմեղսունակներ, ձևացնելով, թե իբր նոր Սահմանադրություն ընդունելով ու դրա նախաբանից Անկախության հռչակագրին արված հղումը հանելով՝ բոլոր հարցերն Ադրբեջանի հետ կկարգավորվեն ու կհաստատվի մոգական խաղաղությունը: Պարոնա՛յք ու տիկնա՛յք անմեղսունակներ, Ցանկացած Սահմանադրություն էլ, որ ընդունվի ու հաստատվի, համաժողովրդական հանրաքվեով, թե խորհրդարանով, միևնույն է, եթե անգամ այնտեղ որևէ հղում չլինի Անկախության հանրաքվեին, այն ներկա է լինելու Սահմանադրության բովանդակության մեջ, քանի որ առանց այդ Անկախության հռչակագրի, որևէ հին ու նոր Սահմանադրություն հնարավոր չի ընդունել ու պատկերացնել: Դա շատ լավ հասկանում է Իլհամ Ալիևը, բայց ձեր նման կրետիններն ու անմեղսունակները տակավին չեն ուզում հասկանալ, որ ցանկացած Սահմանադրությունից հղում հանել կամ չհանելը չի Բաքվի ուզածը: Բաքուն ընդամենը այդ նախապայմանը առաջ բերելով՝ ցանկանում է, որ մեր ձեռքով լուծարենք «հայկական պետականություն» կոչվածը, կամ այն թշվառ կռճոնները, որոնք մնացել են Նիկոլի օրոք: Այո՛, Բաքուն ցանկանում է ոչ թե Սահմանադրության փոփոխություն, այլ Անկախության հռչակագրի լուծարում: Մեր նախաձեռնությամբ ու մեր ձեռքով: Անկախության հռչակագիրն ամրագրված է ամեն տեղ. ձեր նստած աթոռներին, մեքենաների պատհամարանիշներին, պաշտոնների ու անձնագրերի վրա և նույնիսկ եթերում մաքրվող կոշիկի վրա, որի միջոցող քայլում ես ՀՀ տարածքի վրա: Այսօրվա խաշակեր զանգվածը գրառմանս բովանդակության հետ թող ծանոթանա վաղը, քանզի ծանր սնունդ ընդունելուց հետո այս պարզ մտքերը հաստատ դժվարամարս կլինեն»։