Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.

«Թուրքիան կշարունակի բանակցությունները՝ Սև ծովում նավարկության անվտանգության հարցի շուրջ»․ Էրդողան

110
Այսօր, 21:01
«Թուրքիան կշարունակի բանակցությունները՝ Սև ծովում նավարկության անվտանգության հարցի շուրջ»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Անկարան մտադիր է շարունակել Մոսկվայի և Կիևի հետ բանակցությունները՝ Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ։

Այսօր Ստամբուլում Էրդողանը բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ. հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ։

«Մենք ակտիվ ջանքեր ենք գործադրում Սև ծովում կայունությունը պահպանելու ուղղությամբ... Մենք կշարունակենք քննարկումները կողմերի հետ՝ նպատակ ունենալով ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում», - հայտարարել է Էրդողանը Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումներն անընդունելի են և հանգեցնում են էսկալացիայի։ Նրա խոսքով՝ Թուրքիայում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունավետ են եղել։

Էրդողանը հավելել է, որ թուրքական ընկերությունները կարող են իրենց ներդրումն ունենալ Ուկրաինայի վերականգնման գործում։