Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.

«Կապիտուլյացիայի խորհրդանիշ դարձած իշխանությունների ներկայացուցիչները խոսում են Սերժ Սարգսյանի գործունեությունից»․ Արմեն Հարությունյան

60
Այսօր, 16:30
«Կապիտուլյացիայի խորհրդանիշ դարձած իշխանությունների ներկայացուցիչները խոսում են Սերժ Սարգսյանի գործունեությունից»․ Արմեն Հարությունյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավալի է, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված հաղորդումը վերածեցիք քաղաքական աչոկներ հավաքելու հերթական անհաջող փորձի:
Շուշին հանձնած, կապիտուլյացիայի խորհրդանիշ դարձած իշխանությունների ներկայացուցիչներն այսօր խոսում են Սերժ Սարգսյանի գործունեությունից։ Թերևս արժե հիշեցնել, որ Սերժ Սարգսյանի անունն անքակտելիորեն կապված է Շուշիի ազատագրման հետ։
Արցախը հանձնած ու հայաթափված Արցախը թողած իշխանության ներկայացուցիչներից դժվար է ակնկալել, որ կհասկանան Վազգեն Սարգսյանի զինակցի ու ընկերոջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերի արժեքը:
Սակայն ավելի սահմռկեցուցիչ է երկրորդ նախագահի թիմի հերթական թիրախավորված հարձակումն ընդդեմ ՀՀԿ-ի և նախագահի։ Թերևս մնում է հասկանալ՝ դուք վերջը ընդդիմադիր եք, ով չի կարողանում դադարել անհույս մրցակցել ՀՀԿ-ի հետ, թե՞ կապիտուլանտի թեզերը տարածողն եք»։