«Ընդդիմության տեղի համար պայքարի նոր ալիք է սկսվել»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության հնարավոր սցենարի մասին՝ «եթե Սահմանադրության հարցում չհամոզեն ընդդիմությանը», ընդդիմության դաշտում սկսել է այսպես ասած ընդդիմության տեղի կամ նոր «առաջնորդող» ընդդիմության համար պայքարի նոր ալիք։ Բնականաբար, դա ենթադրում է առավելագույնս փնովել ներկայիս ընդդիմությանը կամ ներկայիս ընդդիմադիր առաջատարներին, և ներկայանալ ավելի լավ ընդդիմության «հայտով»՝ ավելի սուր, ավելի կոշտ, ավելի անզիջում եւ այլն։ Ցավոք, Հայաստանն անցել է այս էտապները, ու բոլոր նախադեպերը ցույց են տվել ու տալիս, որ այդ մոտեցումներն ու այդ պրոցեսները պարզապես բավարարում են իշխանությանը՝ ուզում են այդ ալիքների մասնակիցները դա, թե ոչ։ Կրկնեմ, դրա մասին են վկայում գործնականում եղած նախադեպերը։ Մի փոքր փոխվել է ընդդիմադիր դաշտում դասավորության, մեթոդաբանության, աշխատանքի մոդելի տրամաբանությունը 2026 թվականի ընտրական պրոցեսից առաջ, եւ անմիջապես արտահայտվել է թեկուզ նվազագույն արդյունքով՝ թույլ չի տվել իշխանությանը ձեւավորել սահմանադրական մեծամասնություն։ Այդ նվազագույն արդյունքը կապիտալիզացնելու փոխարեն, մեզանում սկսում է «զրոյական կետից» սկսելու խոսակցություն։ Կարծում եմ, որ դա ապարդյունավետ է»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ՔՊ-ականները նույնիսկ կյանքի և շախմատի օրենքներն են փոխել»․ Կարեն Հեքիմյան
8203:06
«Սրանք լոկ բառեր չեն, այլ տարածքային նկրտումներ ՀՀ-ի նկատմամբ»․ Թաթուլ Հակոբյան
11602:06
«Հանրությունը ստանում է ամենավտանգավոր ուղերձը, այն է՝ արտոնյալների համար բռնությունը լեգիտիմ է»․ Զառա Հովհաննիսյան
10501:06
«Փաշինյանին զգուշացնում են՝ վեշերդ մանրից հավաքի՛ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10000:48
«Չեն ցանկանում հեռանալ, քանի որ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն»․ Ոսկան Սարգսյան
11400:42
Եվրոհանձնաժողովը հաստատել է 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը
13000:31
