Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.

«Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր»․ Սերժ Սարգսյան

76
Այսօր, 13:12
«Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր»․ Սերժ Սարգսյան

«Tete A Tete»-ի՝ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված հաղորդման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է․ «Վազգենը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, և ես Հայաստանի երրորդ պատմության ընթացքում չեմ կարող մատնանշել հեղինակություն, դիրք ունեցող մեկին, ով կարող էր Վազգենի նման ուրախանալ՝ երգել, պարել, այդ ուրախությամբ բոլորին վարակել․․․ Երբեք նրան չեմ տեսել հուսահատված, կոտրված։ Վազգենը կոտրվող տեսակ չէր։ Նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ո՛չ երբեք կոտրվել կամ հուսահատվել»։