«Քաղաքական շարժառիթներով փակվել է Օլիմպավանը. դատապարտո՞ւմ եք այս երևույթը, թե՞ ոչ». Հայկ Ֆարմանյանը՝ Սիսակ Գաբրիելյանին
![]() «Իմ որդին տևական ժամանակ է՝ մարզվում է բռնցքամարտ մարզաձևով ու շուրջ երկու ամիս է՝ զրկված է բնականոն մարզվելու հնարավորությունից զուտ այն պատճառով, որ քաղաքական շարժառիթներով պայմանավորված, փակվել է Օլիմպավանը: Դուք երկրի հեղինակության, ներդրումային միջավայրի խաթարման ռիսկ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: Դատապարտո՞ւմ եք այս երևույթը, թե՞ ոչ»,- դիմելով Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սիսակ Գաբրիելյանին՝ ասաց ընդդիմադիր Հայկ Ֆարմանյանը: «Կարծում եմ, որ ՀՀ-ում երբևէ չի եղել տենց մի իրավիճակ, որ էդքան մարզադպրոց կառուցվի, ոնց հիմա է կառուցվում: Ձեր որդին կունենա որևէ տեղ մարզվելու: Եկեք ընդմիջմանը ձեզ լավ տեղ ցույց տամ, թող գնան, մարզվեն»,- նշեց Գաբրիելյանը: Ֆարմանյանն ասաց, որ իր հարցի հստակ պատասխանը չհնչեց: «Հստակ պատասխանում եմ՝ շատ մեծ խնդիր եմ տեսնում, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ձեր մատնանշած կառույցը հայտնվել ա այլ անձի սեփականության դաշտում, խնդիր եմ տեսնում, որ էլի քաղաքական նպատակահարմարության պատճառով, մեր շատ մարզադպոցներ քանդվել են, որովհետև օրվա այդ պահի իշխանությանը պետք ա եղել իրենց հաճախորդներին դժգոհության առիթ չտալ»,- հնչեցրեց Գաբրիելյանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
