ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից հօգուտ ՀՀ կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, 194 միլիոն դրամ
![]() ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի ու կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Համլետի Սահակյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ - Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք. - 4 տրանսպորտային միջոց. - 4 իրավաբանական անձանցում մասնակցություն. - 183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. - 10 միլիոն 566 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»։ Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
134Երեկ, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
13515.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
19509.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
63009.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
17608.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
14108.09.2026, 11:18
