«Արարատ-Արմենիան» լքեց Չեմպիոնների լիգան` վերջին րոպեներին ընդունելով 2 գնդակ
![]() Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Սլովենիայի «Զդեժելե» մարզադաշտում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտություն կրեց երկրի չեմպիոն «Ցելյեից»։ Հանդիպման հիմնական ժամանակի մեծ մասում գոլեր չգրանցվեցին, սակայն խաղի վերջնամասում տանտերերին հաջողվեց երկու անգամ գրավել հայկական թիմի դարպասը: Այս պարտությունից հետո «Արարատ-Արմենիան» լքեց Չեմպիոնների լիգան, սակայն եվրագավաթներում իր ելույթները չի ավարտում. թիմը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, գրում է «Արմսպորտը»: Հատկանշական է, որ «Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ երրորդ անգամ է հանդես գալու որակավորման փլեյ-օֆֆում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
