Երևանում դանակահարված 30-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
![]() Օգոստոսի 2-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, ում առողջական վիճակը գնահատվել է ծանր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Սերոբ Հ․-ն է։։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, անհայտ անձը Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 39 շենքի բակում դանակով հարվածել է Սերոբ Հ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա դիմել է փախուստի։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
