Երևան`   +34 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հուլիսի, 2026 թ.

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

61
Այսօր, 16:06
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․ «Սպորտի կառավարման կենտրոնի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում օրերս անցկացվել է ծանրամարտի Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունը, որին տղաների և աղջիկների 8-ական քաշային կարգերում շուրջ 100 ծանրորդ է մասնակցել:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել աղջիկները: Ըստ քաշային կարգերի՝ Հայաստանի չեմպիոններ են դարձել՝

49 կգ՝ Օֆելյա Հովհաննիսյան (Գյումրի, երկամարտ՝ 109 կգ), 53 կգ՝ Միլենա Հովհաննիսյան (Արարատ, երկամարտ՝ 117 կգ), 57 կգ՝ Արաքսյա Սիրականյան (Գյումրի, երկամարտ՝ 137 կգ), 61 կգ՝ Անգելինա Հովհաննիսյան (Արարատ, երկամարտ՝ 132 կգ) , 69 կգ՝ Մերի Միսակյան (Քասախ, երկամարտ՝ 200 կգ), 77 կգ՝ Ալինա Սուքիասյան (Սևան, երկամարտ՝ 223 կգ), 86 կգ՝ Էմմա Պողոսյան (Գյումրի, երկամարտ՝ 240 կգ), +86 կգ՝ Նարե Առաքելյան (Արարատ, երկամարտ՝ 200 կգ):

Տղաների 60 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնության չեմպիոնի կոչմանն արժանացել է Վոլոդյա Սարգսյանը՝ երկամարտի 240 կգ արդյունքով: Արծաթե մեդալին արժանացել է Թորգոմ Սահակյանը (Գյումրի, երկամարտ՝ 229 կգ), իսկ բրոնզե մեդալին՝ Արմեն Ղազարյանը (Գյումրի, երկամարտ՝ 225 կգ):

65 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Դավիթ Առաքելյանը (Գյումրի, երկամարտ՝ 266 կգ), երկրորդ տեղը զբաղեցրել է Արտուշ Գրիգորյանը (Գյումրի, երկամարտ՝ 263 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սեյրան Ադիբեկյանը (ԵՕՀՊՄՔ, երկամարտ՝ 255 կգ):

70 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Սամվել Մարտիրոսյանը (Վաղարշապատ, երկամարտ՝ 285 կգ): Արծաթե մեդալակիր է դարձել Տիգրան Այվազյանը (Վանաձոր, երկամարտ՝ 251 կգ), իսկ եռյակը եզրափակել է Նվեր Մկրտչյանը (Վեդի, երկամարտ՝ 245 կգ):

75 կգ քաշային կարգում ոսկե մեդալին արժանացել է Նարեկ Գրիգորյանը (ԲԿՄԱ, երկամարտ՝ 320), երկրորդ տեղը զբաղեցրել է Հովհաննես Հովհաննիսյանը (ԲԿՄԱ, երկամարտ՝ 288 կգ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Աշոտ Մարտիրոսյանը (Վաղարշապատ, երկամարտ՝ 256 կգ):

85 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Նարեկ Մկրտչյանը (Վանաձոր, երկամարտ՝ 326 կգ), արծաթե մեդալը նվաճել է Աշոտ Գասպարյանը (ԲԿՄԱ, երկամարտ՝ 322 կգ), իսկ բրոնզե մեդալը՝ Հայկ Հարությունյանը (Բաղրամյան, երկամարտ՝ 297 կգ):

95 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնության չեմպիոն է դարձել Վալերիկ Մովսիսյանը (ԲԿՄԱ, երկամարտ՝ 340 կգ), արծաթե մեդալակիր է դարձել Հովհաննես Ղահրամանյանը (ԲԿՄԱ, երկամարտ՝ 296 կգ), իսկ եռյակը եզրափակել է Նարեկ Ծատուրյանը (Վեդի, երկամարտ՝ 280 կգ):

110 կգ քաշային կարգում պատվո հարթակի երեք աստիճաններին կանգնել են գյումրեցի ծանրորդները: Հայաստանի չեմպիոն է դարձել Ալեքս Մեսրոպյանը (երկամարտ՝ 287 կգ), արծաթե մեդալը նվաճել է Էդգար Մահլամյանը (երկամարտ՝ 286 կգ), իսկ եռյակը եզրափակել է Հենրիկ Հարությունյանը (երկամարտ՝ 270կգ):

+110 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնության չեմպիոն է հռչակվել Գագիկ Մկրտչյանը (Վեդի, երկամարտ՝ 330 կգ), արծաթե մեդալակիր է դարձել Գարեգին Մխիթարյանը (Գյումրի, երկամարտ՝ 311 կգ), իսկ բրոնզե մեդալակիր՝ Անդրանիկ Մարգարյանը (Վաղարշապատ, երկամարտ՝ 292 կգ)»: