«Ինչքա՜ն ողբալի է, երբ կիսագրագետ մարդը հասնում է իշխանության». Արշակ Սադոյան
![]() «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը «Նոյյան Տապան»-ի տաղավարում հայտարարել է, որ եթե «հայ ժողովուրդն ուզում է շարունակել նիկոլական գիծը, վաղը ոչ միայն ՀՀ-ն, այլև 10 մլն հայ ժողովուրդը պատմության թատերաբեմից կհեռանա»: «Պետք է ստեղծել ազգ-կազմակերպություն: Երբ դրա մասին ասում եմ, շատերը՝ է՜, պարոն Սադոյան, էդ ի՞նչ բան է: Որպեսզի հակաճառողների բերանը փակեմ, փորձեցի ԱԲ-ի օգնությամբ գոնե մի քիչ մաքրել էս հակաճառողների ուղեղները: Հարցեր ուղարկեցի»,- ասել է ԱԺ 1-3 գումարումների պատգամավորը՝ ընթերցելով ֆեյսբուքյան իր էջում ներկայացվածը: «Ինչքա՜ն ողբալի է, երբ կիսագրագետ մարդը հասնում է իշխանության: Կիսագրագետ մարդը ո՞նց կարող է հասկանալ, որ բանականությունը դա ընդամենը գործիք է, մեխանիզմ, որ բանականությունը ստեղծված է նրա համար, որ մարդը, էակը, մարդկանց կազմակերպված խմբերը, մարդկանց ազգերը, օգտվելով ինֆորմացիոն համակարգից.... բանականությունը ինքը ինֆորմացիոն համակարգ է»,- հավելել է նա: |

«ՔՊ-ականները նույնիսկ կյանքի և շախմատի օրենքներն են փոխել»․ Կարեն Հեքիմյան
8203:06
«Սրանք լոկ բառեր չեն, այլ տարածքային նկրտումներ ՀՀ-ի նկատմամբ»․ Թաթուլ Հակոբյան
11602:06
«Հանրությունը ստանում է ամենավտանգավոր ուղերձը, այն է՝ արտոնյալների համար բռնությունը լեգիտիմ է»․ Զառա Հովհաննիսյան
10501:06
«Փաշինյանին զգուշացնում են՝ վեշերդ մանրից հավաքի՛ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10000:48
«Չեն ցանկանում հեռանալ, քանի որ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն»․ Ոսկան Սարգսյան
11400:42
Եվրոհանձնաժողովը հաստատել է 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը
13000:31
