5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի՝ հանրությանը հայտնի «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը, որը շուրջ հինգ տարի քննվում է դատարանում, կրկին ընթացքի մեջ է։ Ինչպես արդեն հայտնել էինք, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում միայն Երևանում անհատույց օգտագործման իրավունքով ստացել էր 36 շտաբային տարածք, որոնք հիմնականում տրամադրվել էին մայիսի 1-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Այսինքն՝ գրասենյակային տարածքներ էր «նվիրել»՝ առանց վարձակալության։ Ինչ ծառայության դիմաց՝ թերևս հասկանալի է, քանի որ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, խոշոր գործարար է, շինարարական բիզնեսներ ունի և օրվա իշխանության հետ պահում է փայլուն հարաբերություններ։ Հիշեցնենք նաև, որ Մհեր Սեդրակյանին և նրա ընտանիքին վերաբերող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում դատախազությունը 2024 թվականին հենց այս երկու ընկերությունների բաժնեմասերը ևս ներառել է որպես ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք։ Բայց տարիներ շարունակ այս գործը տեղից չի շարժվում»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
