Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
![]() ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Դատախազը 2026 թվականի հուլիսի 21-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ-ն, նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Ա.Մ-ի, դաշինքի համակիր Ա.Ս-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։ Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դ.Ղ-ն Ա.Ս-ին է փոխանցել 1 միլիոն 400 հազար դրամ՝ ընտրակաշառք տալու համար օգտագործելու նպատակով, սակայն հանցակիցների միջև ընտրակաշառքի գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու եղանակների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով ծրագրված հանցագործությունը Դ.Ղ-ի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, իսկ գումարը հետագայում փոխանցվել է Ա.Մ-ին: Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս-ի, Ս.Հ-ի, Գ.Հ-ի, Հ.Գ-ի և Պ.Ջ-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու նախապատրաստության և ընտրակաշառք ստանալու համար։ 2026 թվականի հուլիսի 21-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան»։ Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

Վաշինգթոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
123Երեկ, 22:48
Հունգարիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել Անդրաշ Բակային
244Երեկ, 20:27
Շանը դանակահարած տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)
90Երեկ, 14:12
Ձերբակալվել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած վարորդները (տեսանյութ)
110Երեկ, 10:24
ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ԱԳՆ
37010.08.2026, 22:53
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10310.08.2026, 10:30
