Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Սև բերդ ամրոցի օտարման գործով
![]() ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Ս.Ս-ի կողմից Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 ՀՀ դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ Կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը: Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ պետությունը կորցրել է հանրապետական նշանակության պատմամշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունքը և այն չի ընդգրկվել 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման կից հավելվածներում։ Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս.Ս-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»: Աղբյուրը` ՀՀ քննչական կոմիտե |

Վաշինգթոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
123Երեկ, 22:48
Հունգարիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել Անդրաշ Բակային
244Երեկ, 20:27
Շանը դանակահարած տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)
90Երեկ, 14:12
Ձերբակալվել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած վարորդները (տեսանյութ)
110Երեկ, 10:24
ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ԱԳՆ
37010.08.2026, 22:53
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10310.08.2026, 10:30
