«Թրամփի չսիրած Իսպանիան դարձավ չեմպիոն»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Թրամփի չսիրած Իսպանիան ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի առաջնությանը դարձավ չեմպիոն, և իհարկե միանգամայն արդարացի։ Իսպանիան ցուցաբերեց ամենակայուն, ամենահավասարակշռված և թերևս ամենաորակյալ խաղը։ Թրամփը, ինչպես հայտնի է, Իսպանիայի հետ պոլեմիկայի մեջ էր՝ Իրանի պատերազմում իրեն չաջակցելու պատճառով։ Բայց, մեդալներն ու գավաթը հանձնելիս, Թրամփը շատ բարեհամբույր էր Իսպանիայի հավաքականի նկատմամբ, շատ ժպտերես, թեև, իհարկե, դա տրամաբանական է՝ ի վերջո Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները կապ չունեն քաղաքականության հետ։ Բայց Թրամփն ի վերջո, այսպես ասած, արեց իրենն ու գավաթը հանձնելուց հետո միանգամից չհեռացավ Իսպանիայի հավաքականից, ըստ էության լուսանկարվելով հավաքականի հետ այն պահին, երբ նրանք բարձրացնում էին գավաթը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Մահացել է Լիոնել Մեսսիի հայրը
42908.08.2026, 15:23
Բրազիլիայում հրաձգության հետևանքով 15-ամյա ֆուտբոլիստ է մահացել
34303.08.2026, 09:28
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը շուտով կամուսնանան
72202.08.2026, 19:51
«ՈՒԵՖԱ-ն կքվեարկի Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռացնելու օգտին». #TheTelegraph
62201.08.2026, 17:36
Էրիկ Պապիկյանը 9-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին
16731.07.2026, 13:24
Մահացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին
84531.07.2026, 10:49
