Երևան`   +34 °C
Այսօր`   Շաբաթ, 18 հուլիսի, 2026 թ.

«2026-ի աշխարհի առաջնության ֆինալում ցանկացած արդյունքի դեպքում տեղի է ունենալու ռեկորդի կրկնություն»․ Էդուարդ Շարմազանով

65
Այսօր, 14:24
«2026-ի աշխարհի առաջնության ֆինալում ցանկացած արդյունքի դեպքում տեղի է ունենալու ռեկորդի կրկնություն»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «2026-ի աշխարհի առաջնության ֆինալում ցանկացած արդյունքի դեպքում տեղի է ունենալու ռեկորդի կրկնություն։
Կհաջողվի՞ Արգենտինայի հավաքականին կրկնել Իտալիայի և Բրազիլիայի հավաքականների ռեկորդը, թե՞ Իսպանիայի հավաքականը կարող է կրկնել Գերմանիայի և նույն Իսպանիայի հավաքականների արդյունքը։
Բանը նրանում է, որ մունդիալների պատմության ընթացքում միայն երկու հավաքականների է հաջողվել պաշտպանել աշխարհի չեմպիոնությունը։
Դա նախ արել է լեգենդար Իտալիայի հավաքականը մարցիչ Վիտորիո Պոցցոյի գլխավորությամբ՝ Ջուզեպպե Մեացայի և Սիլվիո Պիոլայի փայլուն կատարմամբ։
Այդ հավաքականը նախ 1934-ին հաղթեց, իսկ 1938-ին երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց աշխարհի առաջնություններում։
Հաջորդը նման արդյունքի հասավ Բրազիլիայի «այլմոլորակայինների» հավաքականը, որը 1958-ին և 1962-ին նվաճեց աշխարհի չեմպիոնությունը։
Այդ թիմում փայլում էին Պելեն, Գարինչան, Դիդին, Վավան, Ջալմա Սանթոսը, Զիտոն, Զագալոն, Ժիլմարը, Նիլթոն, Սանթոսը…
Արգենտինայի հավաքականը կարող է լինել երրորդ հավաքականը, որին կհաջողվի երկու անգամ անընդմեջ դառնալ աշխարհի չեմպիոն։
Բայց ռեկորդ կարող է կրկնել նաև Իսպանիաի հավաքականը։
Պատմության մեջ միայն երկու անգամ է Եվրոպայի գործող չեմպիոնը դարձել աշխարհի չեմպիոն։
Նախ,1972-ին Արևմտյան Գերմանիայի / Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն/ հավաքականը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակիչ խաղում հաղթելով ԽՍՀՄ հավաքականին, իսկ 1974-ին Արեւմտյան Գերմանիան դարձավ աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչ խաղում 2-1 հաղթելով լեգենդար Նիդերլանդները հավաքականին։
Գերմանիայի հավաքականում փայլում էին Ֆրանց Բեկենբաուերը, Գերդ Մյուլլերը, Գյունտեր Նետցերը, Պաուլ Բրայթները…
Իսկ 21-րդ դարում միայն Իսպանիայի հավաքականին է հաջողվել կրկնել այդ ռեկորդը։
2008-ին Չավիի և Ինյեստայի Իսպանիան հաղթեց Եուրո-2008-ը, իսկ 2010-ին դարձավ աշխարհի չեմպիոն։
Տեսնենք հիմա ո՞ր հավաքականին կհաջողվի դառնալ ռեկորդակիր»։