«Տապալվում էր ոչ միայն Ծառուկյանը, այլ նաև ՀՀ տնտեսական և ներդրումային վարկը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը։ Չգիտեմ, թե ինչի շնորհիվ է, որ կայացվել է գործընթացի վերսկսումը թույլ տալու որոշում, բայց, որքան կարող է դրական լինել այդ հանգամանքը, միեւնույն է Հայաստանի տնտեսությանը բազմակի վնաս է հասցրել այն, որ սեփականատիրոջ հանդեպ իրավական ինչ որ պրոցեսի հետեւանքով կարող է խաթարվել տնտեսական գործունեությունը։ Ընդ որում, այստեղ խոսքը պարզապես տնտեսությանը հասցվող շղթայական նյութական վնասի մասին չէ։ Ի վերջո, մեկ–երկու օր պարապուրդը տնտեսության համար աղետալի չէր էլ լինի։ Բայց, Հայաստանի տնտեսական միջավայրին եւ իմիջին հասցվում է ահռելի վնաս։ Հայաստանի ներդրումային իրական վարկանիշը ընկնում է գետին, իսկ վեր բարձրացնելը չափազանց դժվար է։ Կարելի է գետին գցել մի քանի ժամում, բայց հնարավոր չլինի բարձրացնել անգամ տարիներով։ Մինչդեռ, քրեական գործի շրջանակում գետին էր տապալվում ոչ միայն Ծառուկյանը՝ մի քանի տասնյակ հատուկջոկատայիններով, այլ՝ Հայաստանի տնտեսությունը, ներդրումային միջավայրը, ներդրումային հեղինակությունը, արտաքին ներդրողների համար վստահելիությունը։ Իհարկե այնպես չէ, որ մինչ այդ՝ այդ ամենը բարձր մակարդակի վրա էր։ Ի վերջո, արդեն տեւական ժամանակ Հայաստանում պարզապես քաղաքական նպատակահարմարությունն ու իշխանական կոնյուկտուրան գերակայում են սեփականության իրավունքի նկատմամբ։ Դա տեսել ենք օրինակ Սամվել Կարապետյանի հանդեպ, այլ դեպքերում եւս։ Ընդ որում, զավեշտալին այն է, որ այդ ամենը իրականացվում է իբրեւ թե ժողովրդավարության անվան ներքո, իբրեւ թե Հայաստանը զարգացած աշխարհ՝ արեւմտյան ուղղություն տանելու մասին ճառասացության ներքո։ Մինչդեռ, ժողովրդավարության, այսպես կոչված արեւմտյան աշխարհի առաջընթացի հիմնարար սյուներից մեկը եղել է սեփականության իրավունքի աներերությունը։ Ինքնին այդ հանգամանքը միայն վկայում է, որ ժողովրդավարության մասին հավաստիացումները օդ են, ոչ ավելի։ Իսկ գետնին հայտնվել է Հայաստանի տնտեսական եւ ներդրումային վարկը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Կարո՞ղ է «Մայր Հայաստանի» արձանին էլ հասնեք». Գևորգ Ստեփանյան
82Երեկ, 21:48
«Գագիկ Ծառուկյանը ու նրա տեսակի մյուս գործիչները տարիներ շարունակ ապականել են մեր երկրի քաղաքական դաշտը». Վարդան Հարությունյան
107Երեկ, 21:12
«Կապրենք՝ կտեսնենք՝ ով՝ ում, ինչպես և ինչու». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
105Երեկ, 21:00
«ԱԺ-ում իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ ճակատին կրում է 50 հազար գողացված ձայների դրոշմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
120Երեկ, 20:36
«Գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճամփեցինք, Փաշինյանը խաբար չէր». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
118Երեկ, 20:18
«Եթե տնային կալանքը վերացվեր, ավելի արագ կճանապարհեինք Փաշինյանին». Սամվել Կարապետյան
123Երեկ, 20:12
