«Չենք կարող մկրատով քարտեզի այդ հատվածը կտրել, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Բերքաբերի հատվածները կկտրի»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ոչ մի որոշում, ոչ մի պայմանավորվածություն չկա, բայց հարց կա»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անկլավների վերաբերյալ հարցին և դիտարկմանը, թե ընկալում է առաջացել, որ Տիգրանաշենը կփոխարինվի Արծվաշենով: «Սահմանազատման ընթացքում այդ հարցերը պետք է կարգավորվեն։ Այն քարտեզները, որոնցով սահմանազատում է արվում, այդ քարտեզների վրա այդ տարածքները արտահայտված են, մենք չենք կարող մկրատով այդ հատվածները կտրել, որովհետև դա առաջին հերթին չի բխում առաջին հերթին ՀՀ շահերից։ Եթե մենք մկրատը վերցնենք ու այդ հատվածը կտրենք, Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի, Ջերմուկի հատվածը կկտրի, Տավուշի Բերքաբերի հատվածը կկտրի։ Սրա մասին է խոսքը, պետք է առերեսվենք, որ հարց կա։ 1999 թվականի բանակցային թղթերում այդ բոլոր հարցերը արձանագրված էին, ոչ մի բան նոր չէ։ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի փաստաղթղերը հրապարակված են, երբ կարդաք, կտեսնեք՝ այնտեղ անկլավների թեման արծարծված է»,- նշել է Փաշինյանը։ |

«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
8603:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
8002:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
14100:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
10700:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
116Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
123Երեկ, 23:36
