«Մարզիկներին Գագիկ Ծառուկյանի սպորտային «բարեգործության» պատանդը պետք չէ դարձնել». Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա անվանի մարզիկներին ապերախտի պիտակ են փակցնում, ինչ է, թե ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի հրապարակային հայտարարություններով հանդես չեն գալիս: Նազիկ Ավդալյանին և շատ ուրիշների Գագիկ Ծառուկյանի սպորտային «բարեգործության» պատանդը պետք չէ դարձնել: Մարդիկ իրենց համառ աշխատանքի, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու կամքի շնորհիվ բացառիկ մարզական նվաճումների են հասել և երիցս փոխհատուցել են այն «ներդրումները», որոնք կատարվել են Ծառուկյանի կամ պետության կողմից: Բոլորիս ազգային հպարտության, չասեմ՝ սնափառության գերաճի առարկայական հիմքեր են տվել: Հիմա այդ մարդկանց դարձնում են «Տժվժիկի» հերոսներ այն պատճառով, որ չեն ուզում այս ներքաղաքական տուրուդմբոցին մասնակցել»: Արդեն հայտնել էինք Նազիկ Ավդալյանի գրառման մասին: Աղբյուրը` Արման Մելիքյան |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
