«Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել»․ ՆԳՆ
![]() ՀՀ ներքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ « Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ և գործողությունների փոխլրացմամբ, «Բագրևանդ» թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն և իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների ինքնությունները, նրանց քանակն ու աշխատանքային գրաֆիկը։ Պարզվել է նաև, որ տարածքի պահպանությունն իրականացվում է տարբեր անձանց կողմից՝ նպատակ ունենալով սահմանափակել օտար անձանց մուտքը տարածք։ Ստացված տվյալների համակողմանի վերլուծության և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա Քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 15-ին Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից իրականացվել է անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ ու փաստաթղթեր, այդ թվում՝ թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա պետությունների նույնականացման քարտեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ և օտարերկրյա հեռախոսահամարներ։ Գործողությունների ընթացքում ենթադրյալ հանցագործներից մեկը հայտնել է, որ շինություններից մեկի երկրորդ հարկում պահում է երկու հրազեն։ Նրա մատնանշած վայրում հայտնաբերվել են երկու ատրճանակ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, որոնք սահմանված կարգով առգրավվել, փաթեթավորվել և կնքվել են՝ հետագա վարույթային գործողությունների շրջանակում փորձաքննության և այլ անհրաժեշտ քննչական գործողությունների իրականացման նպատակով։ Նշված անձը ձերբակալվել է։ Ներկայումս Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ակտիվ համագործակցում է Եվրոպական միության անդամ պետությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ՝ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրա իրականացման մեխանիզմների, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու, դրանք վերլուծելու և նախաքննություն իրականացնող մարմնին փոխանցելու նպատակով»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
