«Համակարգային խախտումներ են արձանագրվել․ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն»․ Լիպարիտ Դրմեյան
![]() «Մենք ՍԴ դիմում չենք ներկայացրել նրա համար, որ եթե ընտրությունների արդյունքները չլինեին այնպիսին, ինչպիսին կան, մենք անցնում էինք խորհրդարան, կամ չէինք անցնում․ մենք արձանագրել ենք խախտումներ, այդ խախտումները, մեր համոզմամբ, եղել են համակարգային»,- այս մասին այսօր ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։ «Էականորեն տարբեր է մեր ներկայացրած դիմումի բովանդակությունը՝ այն առումով, որ հիմնական շեշտադրման անկյունաքարը նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում տեղ գտած խախտումներն են, և հատկապես իշխող ուժի կողմից թույլ տրված խախտումները, որովհետև այդ խախումների արդյունքում չի ձևավորվել ընտրողների այն կամքը, որը կլիներ հավասար պայմանների դեպքում»,- նշեց Դրմեյանը։ Անդրադառնալով պատասխանողների ու հարակից պատասխանողների ելույթներին՝ Դրմեյանն ընդգծեց. «Հակակոռուպցիոն կոմիտեն նշեց, որ համատարած խախտումներ են եղել, ընտրակաշառքը ամբողջ Հայաստանում է եղել, Երևան քաղաքով մեկ, և սա հենց փաստում է այն հանգամանքը, որ եթե եղել են նման խախտումներ, ուրեմն առավելապես պիտի ընտրությունները ճանաչվեն անվավեր։ Դրանից ավել վառ ապացույց, որ ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր, ես կարծում եմ լինել չի կարող»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
