«Տեղի չեն ունեցել խախտումներ, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա». Սուրեն Գրիգորյան
![]() Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը: «Այստեղ հնչած ելույթներից մեկում ասվում էր՝ արձանագրվել է, որ թոշակների բարձրացումն ու առողջապահության ապահովագրությունը դրականորեն է ազդել ընտրողների կամքի վրա: Իհարկե դրականորեն է ազդել, բայց մենք ե՞րբ ենք դա վիճարկել: Երբ գործող իշխանությունը կատարում է ռեֆորմ, որը բխում է անձանց շահերից, իրենք սկսում են դրական վերաբերվել իշխանությանը: Այստեղ երկու հանգամանք է կարևոր, որն անտեսվում է գործընկերների կողմից. ոչ թե պետք է ասենք՝ նախընտրական շրջանում իշխանությո՛ւն հանկարծ լավ չաշխատես, որովհետև դա կարող է մարդկանց դրական տրամադրել քո դեմ, այլ պետք է նայել՝ այդ գործողություններն ինչքանով են օրգանիկ, ինչքանով են համապատասխանում մինչև նախընտրական շրջանն այդ իշխանության իրականացրած աշխատանքին»,- ասաց Գրիգորյանը: Խոսքի ավարտին՝ նշեց. «Պնդում եմ, որ դիմումներում ներկայացված փաստարկներն անհիմն են, տեղի չեն ունեցել խախտումներ, որոնք կարող էին ազդել կամ ազդել են քվեարկության արդյունքների վրա, ուստի դիմումները ենթակա են մերժման»: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
