«ՍԴ դիմելն անիմաստ համարող քաղաքացիների պահվածքը հասկանալի է»․ Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՍԴ դիմելն անիմաստ համարող քաղաքացիների պահվածքը հասկանալի է: Նրանք համարում են, որ ընտրությունների արդյունքները խեղաթյուրված են ներկայացվել ՀՀ ԿԸՀ-ի կողմից և գտնում են, որ Սահմանադրական դատարանն ընդամենը հաստատելու է դրանց արդյունքները՝ «շունը շան թաթ չի կծի» ասացվածքի տրամաբանության համապատասխան: Գուցե անմիջապես փողոցային պայքարի դուրս գալն են ելք համարում և պատրաստ են ապստամբության: Ստեղծված իրավիճակում, սակայն, ինքնաբուխ ապստամբության չգնացին այդ մարդիկ, իսկ ընդդիմադիր առաջնորդներն էլ նախընտրեցին խաղաղ, իրավական գործիքակազմի կիրառում նախատեսող այս տարբերակը: Հավանական եմ համարում, որ նրանք արդեն ունեն մանդատները վերցնելու վերաբերյալ որոշումը, բայց որպես կրքերը մասնակիորեն հանդարտեցնելու, ժամանակ ձգելու միջոց՝ ՍԴ են մտել»։ Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
