«Պարոն Խաչատուրյանը հանդիսանում է սույն գործով որպես 3-րդ անձ ներգրավված ՀԿԿ-ի՝ պաշտոնաթող նախագահի եղբայրը»․ Արամ Վարդևանյան
![]() «Կազմի տեսանկյունից՝ կարծում եմ նաև պարոն Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարց՝ առնվազն քննարկելու մակարդակում պետք է իրացվեր»,- իր խոսքում ասել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Դավիթ Խաչատուրյանը հանդիսանում է սույն գործի շրջանակներում որպես 3-րդ անձ ներգրավված Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնաթող նախագահի հարազատ եղբայրը։ Այդ հանգամանքը կաշկանդելու է, թե՞ ոչ, անաչառ դիտորդի տեսանկյունից մտահոգություն կառաջացնի, թե՞ ոչ»,- նշել է փաստաբանը։ Հիշեցնենք, որ Արամ Վարդևանյանը բարձրացրել էր նաև Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը։ Դատավորներից որևէ մեկը չբարձրացրեց նշված 2 դատավորների մասնակցության հարցը, ուստի դատարանը հարցը համարեց սպառված։ Սեդա Սաֆարյանը և Դավիթ Խաչատուրյանը մասնակցում են հարցի քննարկմանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
