«Սեդա Սաֆարյանի մասնակցությունն անհնարին է»․ Արամ Վարդևանյան
![]() ՍԴ նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն անդրադարձավ դատավորներից Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինությանը։ «Բարձրաձայնվել է 3 դատավորների մասնակցության անհնարինության հարց։ Տիկին Սաֆարյանի հարցի քննարկման շրջանակներում բացահայտվել են մի քանի հանգամանքներ․ նախ՝ 2021թ․ նախընտրական գործընթացում ակտիվ ներգրավվածությունը՝ որպես մասնակից ուժերից մեկի պատգամավորի թեկնածու։ Կարծես թե աշխատանքային նիստի ընթացքում քննարկման առարկա չի դարձել այն հանգամանքը, որ նշված ուժը ևս հանդիսանում է ՍԴ-ում դիմող սուբյեկտ, ներկայացուցիչն էլ հանդիսանում է տիկին Սաֆարյանի պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող մեկ այլ անձ՝ պարոն Մեհրաբյանը։ Անդրադարձ է կատարվել տիկին Սաֆարյանի կողմից որպես տուժողին ներկայացուցիչ իրականացրած փաստաբանական գործունեությանը։ Այս ժամանակահատվածում արդեն իսկ Բարձր դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը հանդես է եկել 2 միջնորդություններով և կարծես այդ միջնորդությունները բխում են մեկ ուժի ներկայացրած ՍԴ-ի դիմումից և դա հենց այն ուժն է, որի պատգամավորության թեկնածու հանդիսացել է Սեդա Սաֆարյանը։ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը գործին անհնարին է»,- իր խոսքում նշեց Վարդևանյանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
