Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
![]() Կալանավորվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, որը մեկ տարի է՝ հետախուզման մեջ էր խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով, որ Կամո Գրիգորյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով՝ տեսակցությունների սահմանափակմամբ։ Կամո Գրիգորյանը փաստաբանի հետ ինքնակամ ներկայացել է քննչական մարմին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցված ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
