«Միշտ հաճելի է վերադառնել այնտեղ, որտեղից սկսվել է ամեն ինչ»․ Հենրիխ Մխիթարյան
![]() Երևանի «Փյունիկ» մարզաբազայում տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Հենրիխ Մխիթարյանին նվիրված «Home Coming» միջոցառումը: Ինչպես հաղորդում է «Սպորտնյուզ»-ը, Հենրիխ Մխիթարյանին մարզաբազայում դիմավորել են մեծ թվով պատանի ֆուտբոլիստներ, «Փյունիկի» մանկապատանեկան թիմերի սաները: Միջոցառման մեկնարկից առաջ Հենրիխ Մխիթարյանը ակումբի «Փառքի Ծառի» տակ իր ոտնահետքն ու մատնահետքն է թողել, ապա ողջունել իր հարազատ ակումբում իրեն դիմավորող բոլոր երեխաներին և ապագա ֆուտբոլիստներին: «Ողջունում եմ բոլորին: Շնորհակալ եմ ֆուտբոլային ակումբին, տնօրենին, բոլոր ներկաներին, երեխաներին: Չեք պատկերացնում, թե ինչպիսի հպարտությամբ եմ այստեղ, զգացմունքներս շատ են, անչափ ուրախ եմ: Հուզմունքս մեծ է: Միշտ հաճելի է վերադառնել այնտեղ, որտեղից սկսվել է ամեն ինչ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը՝ «Փյունիկ» ակումբին նվիրելով Միլանի «Ինտերի» իր մարզաշապիկը, որի վրա գրառում է եղել «Փյունիկի» մասին: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
