«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, մեր երկիրը գնալու է դեպի թուրքական անդունդը»․ Սամվել Հակոբյան
![]() Երևանի ավագանու նախկին անդամ Սամվել Հակոբյանը, ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսելով հոր՝ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքին և վարչական հսկողությանը, նշել է․ «Այս անարդարությունը մտնելու է բոլորի տուն, որովհետև Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե ինքը մնա իշխանության, ապա ամբողջ դատաիրավական և ուժային համակարգը պետք է ծառայի իրեն ու լռեցնի իր հակառակորդներին»։ «Անկախ նրանից՝ դա ապօրինի, թե օրինական է եղել (ես վստահ եմ, որ ապօրինի է եղել, վստահ եմ, որ ընտրությունները արդար չեն անցել), բայց փաստն այն է, որ նա այսօր իշխանություն է։ Եվ առանց միասնական, օպերատիվ և, ամենակարևորը, առողջ թայմինգով աշխատող ընդդիմության՝ նա առանձին-առանձին մասնատելու է և ոչնչացնելու։ Եթե բոլորս միասին չլինենք, օպերատիվ չլինենք ու պահի կարևորությունը չզգանք, այլ մեզ տանք բյուրոկրատական ժողովների ու քննարկումների, ապա փաստը մեկն է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, մեր երկիրը գնալու է դեպի թուրքական անդունդը»,- տեսանյութում ընդգծում է Հակոբյանը։
Աղբյուրը` Սամվել Հակոբյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
