«Պուտինը G7-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել»․ Պեսկով
474
Երեքշաբթի, 16 հունիսի, 2026 թ., 14:46
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, լրագրողներին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր գագաթնաժողովում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին: Նա այն անվանել էր «բոլորով միասին» հանդիպելու լավ հնարավորություն, քանի որ գագաթնաժողովին մասնակցելու են նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը։ G7 գագաթաժողովն անցկացվում է հունիսի 15-17-ը Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում: Բացի կազմակերպության անդամ երկրների առաջնորդներից, Մակրոնի կողմից հրավերներ են ստացել նաև Ուկրաինայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի ղեկավարները: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
