Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 հունիսի, 2026 թ.

«Նույնիսկ մեկ դեպքը մեզ համար մտահոգության առարկա է»․ Ժաննա Անդրեասյան

66
Այսօր, 18:24
«Նույնիսկ մեկ դեպքը մեզ համար մտահոգության առարկա է»․ Ժաննա Անդրեասյան

«Իհարկե, դպրոցական էքսկուրսիաները պետք է լինեն առանձնահատուկ հսկողության ներքո, և այստեղ մենք դպրոցների հետ պատշաճ կոմունիկացրել ենք ու այդ ուշադրությունը վերաբերում է ամեն ինչին՝ սկսած տրանսպորտային միջոցին, որով էքսկուրսիան կազմակերպվում է մինչև կազմակերպման անվտանգության հետ կապված բոլոր մնացած բաղադրիչները»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Օրգով գյուղի դպրոցի 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել էր հիվանդանոցում և պարզվել էր, որ նրա օրգանիզմում թմրանյութ կա, Անդրեասյանը նշեց․ «Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ես պետք է հորդորեմ սպասել փորձաքննության եզրակացությանը, որովհետև բոլորս հիշում ենք նախորդ տարի Մխչյանի հետ կապված բավական աղմկահարույց միջադեպը, երբ լրատվամիջոցում տարածվեց տեղեկատվություն, որ թմրամիջոցների հետ կապված իրավիճակ է։ Դրանից մի քանի ամիս անց իրավապահները համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ներկայացրին, որ իրականում խոսքը թմրամիջոցների մասին չէ։ Հիմա ես միակ բանը, ինչ բոլորիս խորհուրդ կտամ, նախ՝ սպասելն է փորձաքննության արդյունքներին և եզրակացությանը, երկրորդ՝ առանձնահատուկ նրբանկատություն դրսևորելն է, որովհետև մենք խոսում ենք երեխաների մասին․․․ Մենք պետք է առաջին հերթին քայլեր ձեռնարկենք, որպեսզի նման իրավիճակներ չլինեն և այդտեղ եմ ես տեսնում պետության հիմնական անելիքը, ոչ թե մենք մեզ հանգստացնենք, որ 100-ից մեկ դեպքում է այսպես լինում, հետևաբար վիճակը վատ չէ։ Իհարկե, վիճակը այդ իմաստով վատ չէ, բայց նույնիսկ մեկ դեպքը մեզ համար մտահոգության առարկա է»։

«Նույնիսկ մեկ դեպքը մեզ համար մտահոգության առարկա է»․ Ժաննա Անդրեասյան