«Միայն ապուշը կարող է մտածել, թե կարող եմ արդարացնել մեկին, ով հանձնել է իմ հայրենիքը»․ Սերժ Սարգսյան
![]() «Ժամկետների հետ կապված ձեր հայտարարությունը կրկին թիրախավորեց ձեզ»,- դիմելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ասաց լրագրողը։ «Հարցը հնչել է Սահմանադրության փոփոխության համատեքստում և իմ պատասխանն էլ հնչել է հենց այդ տրամաբանությունից։ Մարդիկ մանիպուլացնում են իմ խոսքը կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են»,- նշել է Սարգսյանը և շարունակել․ «Միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել Հայաստանը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա և ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ։ Եվ ինչ է ստացվում, որ այսքանով հանդերձ նա մեղավոր է 3-րդ ժամկետի գնալու համա՞ր»։ Հիշեցնենք՝ նախօրեին լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետ է գնում, Սերժ Սարգսյանը պատասխանել էր․ «Չեմ կարծում, որ երրորդ ժամկետ է ընտրվում, որովհետև նախկին երկու ընտրությունները եղել են արտահերթ, այնպես որ երրորդ ժամկետի խնդիր չկա»։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
