Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. Կառավարական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցությունները վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի վերանշանակման մասին։ «Փաստի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է հենց նրան կրկին վստահել իշխանական բուրգի այդ առանցքային պաշտոնը։ Հատկանշական է, որ տարբեր ժամանակներում համառորեն լուրեր էին պտտվում Հարությունյանին փոխվարչապետի կամ այլ բարձր պաշտոնների նշանակելու հավանականության մասին։ Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արայիկ Հարությունյանն ինքը նման ցանկություն չունի. նա նախընտրում է շարունակել պաշտոնավարել նույն կարգավիճակում։ Քաղաքական կուլիսներում գաղտնիք չէ, որ չնայած պաշտոնական սանդղակով աշխատակազմի ղեկավարի դիրքը չի հանդիսանում երկրի երկրորդ դեմքը, գործնականում Հարությունյանն այսօր համարվում է Փաշինյանից հետո Հայաստանում ամենաազդեցիկ պաշտոնյան։ Տարիների ընթացքում նրան հաջողվել է դառնալ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի անձը, ինչն էլ կանխորոշում է նրա ներկայիս դիրքերի անսասանությունը։ |

«Որո՞նք են Կարսի անկման և 1920-ի հայ-թուրքական պատերազմի գլխավոր դասերը»․ Էդուարդ Շարմազանով
19003:06
«Ժողովրդավարական պետության դիմակայության խնդրի լուծումը մնում է հասարակության ուսերին»․ Արթուր Սաքունց
18202:06
«Փաշինյանը կոնսոլիդացրեց բազում խմբերի՝ «ընդդեմի» շուրջ, ու դրա դեմ չգտնվեց հակախաղ»․ Արփինե Հովհաննիսյան
23700:30
«Եթե որևէ «նկարչություն» է դուրս գալիս ԿԸՀ-ից, պետք է ընդունել որպես ՔՊ-ի 72-րդ պատգամավորի մեկնաբանություն»․ Հովհաննես Իշխանյան
19300:06
«Սա ընդդիմության պայքարի նոր մարտավարություն է, որում նկատելի է հաղթանակի ուրվականը»․ Լևոն Ջավախյան
173Երեկ, 23:54
«ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ»․ Արեգնազ Մանուկյան
184Երեկ, 23:24
