«Քանի դեռ Հայաստանի ֆուտբոլի համակարգում կոռուպցիա է, ֆուտբոլասերները մարզադաշտից հիասթափված են հեռանալու»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Հանրապետական ստադիոնում ներկա էի Հայաստան-Մոլդովա խաղին։ Այդպիսի խաղով Հայաստանի հավաքականը չի կարող հաջողության հասնել ոչ Ազգերի լիգայում, ոչ՝ Եվրոպայի, ոչ էլ՝ աշխարհի առաջնության խմբային փուլերում։ Այն, որ մեր հավաքականում շատ հայտնի ակումբների խաղացողներ չկան՝ ավելի է բարդացնում խնդիրը։ Ամբողջ խաղի ընթացքում չտեսա մեր հավաքականի կողմից տակտիկական կրեատիվ լուծումներ, կատարված «տնային աշխատանք»։ Գնդակը հասցնելով հակառակորդի տուգանայինի մատույցները, այնուհետև խաղարկում էին շաբլոն ձևով՝ պաս եզր, այնտեղից էլ մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ բոլոր մենապայքարներում հաղթում էին մոլդովացի ֆուտբոլիստները։ Քանի դեռ Հայաստանի ֆուտբոլի համակարգում կոռուպցիա, հովանավորչություն է, քանի դեռ Արմեն Մելիքբեկյանը և իր թիմը հպարտանում են մեր հավաքականի պարտություններով, ֆուտբոլասերները, երեկվա նման, մարզադաշտից հիասթափված են հեռանալու»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
119Երեկ, 19:54
Գերմանացի ռեկորդակիր հեծանվորդը մահացել է եղջերուի հետ բախման հետևանքով
82018.09.2026, 22:06
Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
38916.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
13515.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
13614.09.2026, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
29613.09.2026, 13:36
