«Նորահայտ կեղծ «ընդդիմադիրներին» իշխանությունն է ռեսուրսներ տրամադրել»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս կիսաթաքնված նիկոլականի հետ էի զրուցում, ասաց, որ ՔՊ-ն վերընտրվելու է;։ Զարմացած հարցրի՝ ո՞նց, վարչական ռեսուրսով և այլնով 30 տոկոս քվե ունեցողը ո՞նց է վերընտրվելու; Ասաց՝ ընտրություններից հետո ՔՊ-ն կոալիցիա է կազմելու։ Հարցրի՝ ո՞ւմ հետ։ Նա խոհեմաբար լռեց։ Ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանը թիրախավորելով իր խոսքերով «պատերազմի եռագլուխ հրեշներին» ՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժերին՝ ցույց տվեց, թե ով է Հայաստանում իսկական ընդդիմությունը, այդ 3 գործիչներն են Փաշինյանի իշխանության օրոք բանտարկվել, նրանց ունեցվածքն է դարձել Փաշինյանի աչքի փուշը։ Նապոլեոնին հարցնում են՝ ի՞նչ է պետք պատերազմում հաղթելու համար։ Պատասխանում է 3 բան՝ փող, փող, փող։ Ընտրություններին մասնակցելու, հաջողելու համար հարկավոր է 3 բան՝ փող, մարդկային ռեսուրսներ և լրատվամիջոցներ։ Որտեղի՞ց նորահայտ «ընդդիմադիրներին» այս 3 ռեսուրսները, կեղծ ընդդիմադիրներին դրանք իշխանությունն է թաքուն տրամադրել։ Սակայն ամեն թաքունը 40 օրից հետո բացահայտվում է, արդեն իսկ բացահայտվել է։ Մասնակցենք հունիսի 7-ի ընտրություններին, Հայաստանի կյանքում բերենք մեծ, դրական փոփոխություններ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
