Սարգիս Ստեփանյանը` Պարաբազկամարտի Եվրոպայի 6-ակի չեմպիոն
![]() «Այսօր Հունգարիայի մայրաքաղաք՝ Բուդապեշտում անցկացվող Պարաբազկամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությունում, նստած 80 կգ և ավելի քաշային կարգում նվաճեցի ոսկե մեդալը և 6-րդ անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Սարգիս Ստեփանյանը՝ հավելելով. «Այս հաղթանակը միայն իմը չէ։ Սա մեր ժողովրդի, մեր զինվորի, մեր կամքի և երբեք չկոտրվող հայ մարդու հաղթանակն է։ Շնորհակալ եմ իմ ընտանիքին, ընկերներին, մարզիչներին, թիմակիցներին և բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ, ուժ տվել ամենածանր օրերին և մշտապես եղել կողքիս։Ձեր հավատն ու աջակցությունը ինձ համար դարձել են ուժ, պայքար և հաղթանակ։ 6-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալը մեծ պատիվ է, բայց նաև մեծ պատասխանատվություն՝ շարունակելու բարձր պահել Հայաստանի անունը միջազգային հարթակներում։ Այս մեդալը հերթական ապացույցն է, որ հայ մարդուն հնարավոր չէ կոտրել, եթե նա ունի հավատ, կամք և նպատակ։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Առջևում նոր մարտահրավերներ են, նոր նպատակներ և նոր հաղթանակներ։ Հայաստանը պետք է միշտ հաղթի՛»։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
