«Ողջունել կարելի է երեսպաշտությունից հրաժարվելու այս քայլը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարվել է ՖԻՖԱ նախագահ Ինֆանտինոյի երեսպաշտ առաջարկից և չի սեղմել Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ձեռքը: Կանադայում կայացող ՖԻՖԱ համաժողովի ընթացքում Ինֆանտինոն առաջարկել է Պաղեստինի և Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահների ձեռքսեղմում, բայց Պաղեստինի ՖՖ նախագահը հրաժարվել է, ասելով՝ «մենք տառապում ենք»: Միայն ողջունել կարելի է երեսպաշտությունից հաժարվելու այդ քայլը: Իհարկե ոմանք կասեն, թե սպորտը դուրս է քաղաքականությունից: Բայց դա ծիծաղելի է, առավել ևս ՖԻՖԱ պարագայում, որն իր գործունեությամբ ցույց է տվել ուղն ու ծուծով քաղաքականությանն մեջ լինելը: Հակառակ դեպքում, օրինակ, Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը չպետք է զրկվեր միջազգային մրցումների հնարավորությունից, եթե ՖԻՖԱ-ն դուրս է քաղաքականությունից: Օրինակները կարող են լինել շատ: Հետևաբար, Ինֆանտինոյի պահվածքը այլ բան չէ, քան երեսպաշտություն, ինչից էլ հրաժարվել է Պաղեստինի ՖՖ ղեկավարը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
