«Աշխարհի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի 2029թ․ առաջնությունը տեղի կունենա ՀՀ-ում և Վրաստանում»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ FIFA-ն մի շատ կարևոր որոշում է կայացրել՝ 2029 թվականի Աշխարհի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում»,- կառավարության նիստում այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ շարունակելով. «Ուզում եմ թե՛ Վրաստանին, թե մեզ շնորհավորել այդ առիթով։ Եվ հիմա, ինչպես ասում են, անցնում ենք գործի։ Ինչպես նախատեսված է նախ պետք է ձևավորվի աշխատանքային խումբ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ FIFA-ի և Վրաստանի հետ պետք է քննարկեն, թե կազմկոմիտեն միասնական է լինելու, թե առանձին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ակնկալվում է, որ մոտ 100000 երկրպագու կգա Հայաստան, և Երևանում կլինի մինչև 20 խաղ, իսկ Վանաձորում և Իջևանում միասին 10 խաղ, Իջևանում նախատեսվում է կառուցել նոր ստադիոն։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
