«Դուք մեր ձայներով հարստացաք, իսկ մենք՝ հետ գնացինք»․ Ալիսա Մուրադյան
![]() «Մենք ՀՀ հպարտ քաղաքացի ենք չէ՞, եկել ենք մեր իրավունքը պաշտպանենք»,- այսօր Կառավարության դիմաց վարդաշենցիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց մասնակիցներից Ալիսա Մուրադյանը։ «Մենք ապրում ենք անմարդկային պայմաններում, մեզ բազմիցս խոսք են տվել ու խաբել։ Ավինյանը 23թ․ եկավ, խոսք տվեց, որ կլուծի խնդիրը, մենք իրան ընտրեցինք՝ հավատալով, որ 1 տարվա ընթացքում մեզ պետք ա բնակարանով ապահովեն․ անցել է 3 տարի․․․ Ամեն րոպե մենք վտանգի տակ ենք, եթե մի բան եղա, ո՞վ ա մեր կյանքի համար պատասխան տալու»,- նշեց Վարդաշենի բնակչուհին։ «Դուք ձեզ համար հանգիստ ձեր դղյակներում նստած եք, դուք մեր ձայներով եկաք, նստեցիք, մեր ձայներով հարստացաք, տան տեր դառաք, իսկ մենք ինչքան ուժ ունենք՝ հետ գնացինք, ու դեռ չգիտենք ինչ պետք ա լինի։ Ավինյանը չի ուզում երբեք մեզ հետ հանդիպում ունենա, Փամբուխչյանին ա ուղարկում, նա էլ գալիս, փափուկ բարձը դնում ա գլխներից տակ, ճանապարհում, հիմա էլ ասում են գնացեք՝ իբր մինչ մայիսի 15-ը վերջնական պատասխան կտան․ սրանց վերջնական պատասխանը չի պրծնում, այ մարդ»,- զայրացավ քաղաքացին։ |

Փենթագոնը բացահայտել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ծախսերը
020:54
«Միացյալ Նահանգները կվերականգնի իր գերիշխանությունն Արևմտյան կիսագնդում». Փիթ Հեգսեթ
7020:17
«Էնքան վախեցած են, որ օրը մի էշություն դուրս են տալիս». բանավեճ Արեն Ափիկյանի և Ալեն Սիմոնյանի միջև (լուսանկար)
7319:36
Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Զվարթնոց օդանավակայանում է
10718:18
«ՔՊ-ի մանկլավիկներին տեղեկացրեք, որ մարդու ֆիզիկական արատը ծաղրելը տգիտություն է»․ Անուշ Գինոսյան
9317:12
Մուստաֆաևը հեռացավ Աղվերանից (տեսանյութ)
10117:06
