«Թող գա մեր հանարակացարանի շենքը, գիշերը այդտեղ ապրի»․ վարդաշենցիների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց
![]() Վարդաշենի 6-րդ փողոցի հանրակացարանների մի խումբ բնակիչներ Կառավարության դիմաց են՝ բողոքելով շենքերի անբարեկարգ, վթարային վիճակից։ «Շենքը 4-րդ կարգի վթարային է, ամբողջությամբ ճաքեր է տվել, բալկոնը փլվել է, մուտքի կողքից քարերը պոկվում-ընկնում են, նկուղային հարկերը կեսից ջուր է, կոյուղինները փտած են, ամբողջ կեղտաջրերը լցվում են առաջին հարկը։ Շենքի բնակիչների մեծ մասն արդեն այլ տեղերում վարձով են ապրում։ Արդեն 4-5 տարի է՝ կառավարությունը մեզ խաբում է, ասում է՝ անպայման կլուծենք այս հարցը, սպասեք 1 ամիս, 10 օր, 15 օր, ու միշտ նույն պատասխանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ «Ես չգիտեմ մեր կառավարությունն ինչ ա մտածում, մենք 18-ին թողինք մեր ամբողջ գործերը, օրերով, փողոցները փակելով, Նիկոլ գոռալով ընտրեցինք, որ մեզ լավ ապագա սպասվի, բայց մինչև էսօր էդ ապագան չենք տեսնում։ Չգիտենք մեր վարչապետն ինչ ա մտածում, գնում հասնում է մարզերը, ընտրարշավ ա անում, թող գա մեր հանարակացարանի շենքը, թող գա մի գիշեր այդտեղ ապրի, մեկ տարի առաջ եկել ասել է՝ կապահովենք բնակարաններով, բայց մինչև հիմա նույն վիճակն է»,- նշեց վարդաշենցի տիկինը։ |

«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը ժողովրդագրական ճգնաժամն է»․ Վահագն Չախալյան
4702:06
«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
8501:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
9300:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
78Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
116Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
100Երեկ, 20:30
