Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 ապրիլի, 2026 թ.

«Ջանքեր եմ գործադրել, ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»․ Նիկոլ Փաշինյան

51
Այսօր, 13:48
«Ջանքեր եմ գործադրել, ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»․ Նիկոլ Փաշինյան

Ես ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որը վերաբերում էր Փաշինյանի և Աննա Հակոբյանի հնարավոր վերամիավորմանն ու միասին օրեր առաջ Գյումրիում շրջելուն:

«Մեր ընտանիքի հետ կապված իրադրության մասով՝ կյանքը շատ ավելի բարդ է, քան՝ թատրոնը: Եթե մինչև հիմա չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք:

Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ հաշտ եմ այդ որոշման հետ:

Բնականաբար այդ տրամաբանությամբ ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- նշել է նա:

«Ջանքեր եմ գործադրել, ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»․ Նիկոլ Փաշինյան